ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Համբոյի հերթական նամակը Գիքորին

Համբոյի հերթական նամակը Գիքորին
11.06.2023 | 23:36

«Իմ սիրելի որդի Գիքոր ջան։

Ի քաղաքն Թիֆլիս։

Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն։ Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն։

Մեր սիրելի որդի Գիքոր, ահա իմացած լինես, որ Հայաստանում շուն ու գել խառնվել են իրար, արդեն կուսակցությունները ցանովի են․ կարտոլի, քյալամի, խիյարի, սոխ ու սխտորի փոխարեն ջեբի կուսակցություն են ցանում, բա՜ս։

Էդ անտերի սերմը էնքան շատ ա, որ մտքներին կա արտահանեն, թող աշխարհը լիանա։ Բոլ-բոլ ռեկլամ արեցին, համա ոչ մի երկիր չուզեց էդ սերմից, ստիպված դիփ Հայաստանում ցանեցին։

ՈՒ հիմա ամեն քայլափոխին մոլախոտի պես ոտատակ ա ընկնում։

Դրանք ժողովրդին շուն ու կատու են սարքում, իրանք էլ թաքուն սապոնվելով՝ թատրոն են խաղում, գելի հետ գառը ուտում, տիրոջ հետ վա՜յ-վա՜յ են կանչում:

Որ ղորթը ասեմ, մի երկու-երեք կուսակցությունը մեզ համար բոլ-բոլա, մնացած հարիրը Դեբեդը թափելու բանա։ Բայց դե՝ գետն էլ կմխտռվի, խարաբ կլնի։

Էդ անաստվածները ամբողջ օրը իրար ուշունց են տալի՝ էլ հեր ու մեր, քուր ու ախպեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բայց բանը չի հասնում դիվանբաշուն․․․ Կուսակցության նաչալնիկը անկուսակցականի երեսին թքում ա, մի հատ էլ չափալախ ա տալիս ու մի ներողություն էլ չի ասում։

Փաստորեն՝ անկուսակցականն ու անպաշտոն մարդը որբ ա, երկիրն էլ՝ որբանոց։ Գազեթում ու ինտերնետում իրար կնանոնց տակաշորերն են շանց տալիս, հլա ասում են, թե ում հետ ա ղալաթ արել․․․

Նամուս ու աբուռ չունեն:

Իրար աղջիկ չեն տալի, թե որ պսակված են լինում՝ մարդաթող են անում։ Բա՜ս․․․ Մեր գեղի էն Ձախորդ Փանոսի աղջկան բրախել են, մարդը հակառակ կուսակցությունից էր։ Էրեխեքը մնացին անհեր։ Ասում եմ՝ հերն ուզում էր էրեխեքի ծննդյան վկայականի մեջ իր կուսակցության անունը գրել, ԶԱԳՍ-ից ասել էին՝ էդպիսի օրենք կա ոչ։ Դրա պատճառով հերը հրաժարվեց խոխեքից։

Գիքոր ջան, էն քո դասընկեր Նեսոն կարդացվոր մարդ ա, ինձ ասեց․

«Համբո ամի, աշխարում էդ տեսակ երկիր չկա, որ հարիրից ավել կուսակցություն ունենա: Ախր հեչ ծախելու բան էլ չի։ Գիշեր-ցերեկ իրար վրա շան լափ են թափում, էս խալխին էլ շան տեղ չեն դնում․ ղորթը ասեմ՝ հենց շան տեղ են դնում․․․»։

Էդ անտեր ընտրությունը, որ մոտենում ա, բոլորը հրեշտակ են դառնում, ժողովրդին պաչ-պռոշտի են անում, ջեբը մի քանի մանեթ խոթում ու անգամ արտաքնոցի պատին պլակատ զարկում՝ «Ընտրիր քո ապագան»:

Բա՜ս, Գիքոր ջան, սրան հիմա էստեղ դեմոկրատիա են ասում:

Մեծ աշխարի զակոնով ենք ապրում։

Մեր վարժապետը ասում ա գլոբալիզացիա է՝ մարդ ու կնիկ իրարաից չեն ջոկվելու, էրեխեն ա որոշելու իրա ծնողն ով ա։

Ավելի գեշ բան՝ խոխեն ա որոշելու՝ ինքը տղա՞յա, թե՞ աղջիկ։

Ամոթ ա ասելը՝ Էգ ու որձը սարքովի են․ մինի ամոթ կարում են մեկելի վրա:

Բայց հասկանամ ոչ՝ տղամարդ օքմինը տղամարդու հետ ո՞նցա պսակվելու, բա հարսանիքից հետո կարմիր խնձորը ո՞նցա լինելու․․․

Թու՜ դրանց նամուսին:

Բա որ էդպես ա լինելու, էն Մոսին ընչի՞ սպանեց Սարոյին, էն խեղճ Անուշն էլ Դեբետը գցեց իրեն:

Թե որ տենց պտի ըլի, լավա մի գրին քարտ ճարենք, Ամերիկա փախնենք։ Ախր ընդի էլ կարոտից կմեռնենք:

Համ էլ ասում են՝ էս ցավ ու չոռը ընդից ա եկել:

Բալա ջան, բանից պարզվում ա՝ կուսակցությունը հաց ա, համա հացը կուսակցություն չի։

Էդ հացն ուտելու բան չի, շունն էլ չի ուտի:

Հա՜, իմացած լինես, երեկ Քարաբաղնիսի Նեսոն, Շերամի Գաբոն, Քեռի Խեչանը Գաբոյի նոր քարաբաղնիսի շնորհանդեսն էին անում, մի քանի թաս հոնի արաղ խմացրին ինձ:

Գիշերը մեռելի պես քնեցի ու մի փառավոր երազ տեսա՝ իբր Հայաստանում երեք կուսակցություն էր մնացել։ ՈՒրախությունից քնահարամ եղա, ափսո՜ս, երանի երազի մեջ մնայի, չզարթնեի:

Հիմի ամեն օր որդիա՞ն ճարեմ էդքան հոնի արաղ, որ էդպիսի քաղցր երազ տենամ: Մեր դուքաններում դրածը թույն ա․ մինը որ խմեմ՝ մի կուսակցությունը աչքիս երկու կդառնա:

Ավելի լավա մի թեթև ժաժք լինի, քան էդքան կուսակցություն աչքիս երևա:

Բալա ջան, ձեռդ ընկած կոպեկը քոռուփուչ չանես, ղարգի՝ գոնե մի օֆիս բացենք, ումի՞ց ենք պակաս:

Հա՛, էդ ֆեյսբուքով էլ էնքան սուտ են փչում՝ ոնց որ մեր Չաթինդաղի գարնան ֆշֆշացող քամին, ավելի լավ է վայբերով զանգիր, դեմքդ կտեսնեմ:

Գիքոր ջան, ո՞ր մեկն ասեմ․․․ Քեզ լավ նայիր՝ շառով-շուռով չտան, դրանց չվանին խոտ դնել չի լինի, էդտեղի խալխը մուխաննաթ ա:

Ղորթը որ ասեմ՝ մերոնք էլ պակաս չեն:

Օ՜ֆ եսիմ․․․

Լոռի-Դսեղ , Համբո

Գրի առավ`

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ

irates.am

Գիքորը մտահոգ ծալեց նամակն ու տեղավորեց հոր` «Եվ իմացած ըլես` բալը թանգ ա» (28.01.2011 թ.) վերտառությամբ նամակի կողքին, որը գրի էր առել լուսահոգի Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

http://www.irates.am/hy/ZRQgoLrD1fFgK4gzHvZ588eBuj

Դիտվել է՝ 28264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ